ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը G20-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտնել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության վերաբերյալ տարբեր տեսակետների մասին՝ շեշտելով, որ ԵՄ-ի տեսակետն առայժմ գերիշխող չէ։
«Նարատիվների համաշխարհային պայքարը եռում է, և առայժմ մենք հաղթող դիրքում չենք։ Որպես ԵՄ մենք պետք է շարունակենք հերքել ռուսական սուտն ու ռազմական քարոզչությունը՝ պարզաբանելով՝ ով է պատասխանատու ագրեսիայի և հետևաբար նաև դրա հետևանքների համար», — գրել է Բորելը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է հստակ գործողություններով իր համերաշխությունը հայտնի Ուկրաինային՝ օգնելով նրանց, ովքեր ամենից շատն են տուժել հատուկ գործողության հետևանքներից։ Բորելը նաև հավելել է, որ պարենային ճգնաժամը պայմանավորված չէ ԵՄ-ով ու պատժամիջոցներով, քանի որ ԵՄ-ն չի արգելում ռուսական գյուղատնտեսական ապրանքների կամ պարարտանյութերի ներմուծումն ու դրանց դիմաց վճարումը։