Երեք բժիշկներով հեղինակել ենք գիրք՝որտեղ փորձել ենք ներկայացնել մասնագիտական արդի խնդիրները․ Կարծում եմ, գիրքը հետաքրքիր է, գիտականորեն հավաստի և օգտակար բժիշկների, հոգեբանների, հոգեբույժների, ուսանողների և կլինիկական օրդինատորների համար
‹‹Սթրեսոլոգիա›› միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում հանրությանը ներկայացրեցինք մեր նոր հեղինկած գիրքը։
Գիրքը բանալի է ցանկացած նեղ մասնագիտացման բժշկի համար: Այն գրված է պրակտիկ բժիշկությամբ, ինչպես նաև գիտությամբ և դասախոսական աշխատանքով զբաղվող հեղինակների կողմից: Փորձել ենք ընթերցողներին փոխանցել բուժառուների հետ շփվելու մեր բազմամյա փորձը, որոնք հատվածաբար արդեն ներկայացված է նաև նախորդ մեր աշխատություններում:
Շապիկին` «Կարպմանի եռանկյունու» կամ այլ անվանմամբ ` «ճակատագրի եռանկյունու» փոխաբերությունն է, ինչը մարդկանց միջև փոխազդեցության հոգեբանական և սոցիալական հայտնի մոդել է, որն օգտագործվում է հոգեբանության և հոգեբուժության մեջ:
Նպատակս մեկն է, որ տղամարդու առողջությանը վերաբերող հարցերի մասին մասնագիտական լեզվով պարզ, շիտակ խոսելը դարձնենք ձևավորված մշակույթ։ Եվ իհարկե նման գրականությունն անհրաժեշտ է և ստեղծման հիմքում, իհարկե, եռամիասնության գաղափարն է, նշեմ, որ գիրքը միայն բժիշկների համար չէ, այլ զույգերի, ընտանիքների: Ի վերջո, տղամարդու առողջությունը ամուր ձեռքերում կլինի, եթե հասարակությունն առավել իրազեկված լինի հնարավոր խնդիրների, դրանց հետևանքների մասին։