Հիմնանորոգվում է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ144+020 հատվածում՝ Գարգառ բնակավայրում, գտնվող կամուրջը։ Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսված է ընթացիկ տարում։
Իրականացվել են մի շարք աշխատանքներ, առաջիկայում կմեկնարկի նաև երթևեկելի մասի ասֆալտապատումը։
Հիմնանորոգումը կատարում է «Մոնտաժտրանսշին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։
Ֆինանսավորում՝ ՀՀ պետական բյուջե։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ մոտ 113 մլն ՀՀ դրամ։
Աշխատանքների ավարտը նախատեսված է ընթացիկ տարվա ընթացքում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել է մոտ 1,1 մլրդ դրամ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար։
Լուսանկարը՝ Լոռու մարզպետարանի։
Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ