ԱՄՆ-ում առաջարկել են Ուկրաինային թույլ տալ հարվածներ հասցնել Ռուսաստանի, Ղրիմի և Բելառուսի օբյեկտներին Factor

  ԱՄՆ Կոնգրեսի ավագ խորհրդական Փոլ Մասսարոն հայտարարել է, որ Ուկրաինային պետք է թույլ տալ հարվածներ հասցնել Ռուսաստանի, Ղրիմի և Բելառուսի տարածքներին՝ ռազմական օբյեկտները ոչնչացնելու համար, գրում է Unian-ը։ «Ուկրաինային անհրաժեշտ է թույլատրել հարվածներ հասցնել օբյեկտներին Բելառուսում, ՌԴ-ում ու Ղրիմում»,- թվիթերյան իր էջում գրել է Մասսարոն։ Կոնգրեսականը հավելել է, որ դրա համար ԱՄՆ-ը պետք է Ուկրաինային ավելի շատ HIMARS բազմակի հրթիռային համակարգեր մատակարարի։ ԱՄՆ-ն արդեն իսկ 9-ը նման համակարգեր փոխանցել է։

Էմմա Չոբանյան

 factor.am