Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Զախարովա

  Ռուսաստանը մշտապես աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ գործընթացը մեկնարկել է Մոսկվայում հունվարի 14-ին՝ Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ։
«Մենք պատրաստ ենք այսուհետ ևս ամեն կերպ աջակցել հայ-թուրքական երկխոսությանը։ Հիմք ենք ընդունում այն, որ դա բխում է տարածաշրջանի շահերից, նպաստում կայունությանն ու տնտեսության բարգավաճմանը»,- ասել է Զախարովան։