Ֆիրդուսի բնակիչները, որոնց տները օտարվել են նոր թաղամասի կառուցման համար, բողոքի ակցիա են իրականացնում կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ: Նրանց պնդմամբ`կառուցապատողը դատի է տվել իրենց, քանի որ չեն համաձայնում պայմաններին և չեն ցանկանում լքել իրենց տները։
«Կառուցապատողը մեր բնակելի տան և բակի տարածքի դիմաց այնքան գումար է փոխանցել, որը մի քանի անգամ քիչ է, քան մեր հասանելիք փոխհատուցումը։ Մենք մտադիր ենք բողոքարկել որոշումը։
Կառավարության շենքի մոտ այնքան ժամանակ կնստենք, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի մեր խնդիրը լուծում ստանա»,- ասում են ակցիայի մասնակիցները:
«Հրապարակ օրաթերթ»