Ղազախստանում Նազարբաևի հարազատներից 481 մլն դոլար են վերադարձրել բյուջե

 Ղազախստանի իշխանությունները նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ընտանիքի հետ կապված քրեական գործերի հետաքննության շրջանակներում երկրի գանձարան են վերադարձրել 230 մլրդ թենգեին (481 մլն դոլար): Այս մասին հայտնում է «Ինֆորմբյուրոն»՝ վկայակոչելով տնտեսական ռեսուրսների անօրինական համակենտրոնացման հակազդման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին։

Գործը, որի մասին խոսք է գնում, քննվել է Նազարբաևի մերձավոր ազգականների նկատմամբ։ Հանձնաժողովը կարծում է, որ նախկին նախագահի զարմիկը, կինը, ինչպես նաև «ՌՈՓ օպերատորի» ղեկավարը փող են լվացել, այդ թվում՝ նաև արտասահմանում:

Բոլոր կասկածյալները ձերբակալվել են 2022-ի մարտից հետո: