Այս պահին ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում են եւ ինչ-որ գործողություններ է կիրականացնում:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դիմակավորված աշխատակիցները թույլ չեն տալիս, որ լրագրողները մոտենան ընկերության գրասենյակին:
Հիշեցնենք՝ կառավարության հուլիսի 14-ի նիստում որոշվել էր ստեղծել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, թե այս որոշմամբ «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է: