ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեք Սալիվանը նախագահ Բայդենի մերձավորարեւելյան այցի ընթացքում մամուլի հետ շփման ժամանակ արեց մի հատկանշական արտահայտություն՝ «ավելի ու ավելի մրցակցային դարձող աշխարհ»:
Եվ դա ասում է թիվ մեկ կամ դեռեւս խորքային առումով միակ գերտերության առանցքային պաշտոնյաներից մեկը:
Բայց հայկական հասարակական-քաղաքական միջավայրում ի՞նչ «մրցակցային աշխարհ»: Կա ուր որ է կործանվող կամ ոչնչացող մեկը, եւ կա ամենակարող մեկը, ահա եւ ամբողջը:
Եվ կան «գործակալներ», որոնք համարձակվում են աշխարհում տեղի ունեցողին նայել էդ «սխեմայից» դուրս: