ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի խոսքով, քննարկվել է առաջընթացը Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության ճանապարհին, եւ ընդգծվել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է երկկողմանի համագործակցության՝ օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին գտնելու երկարաժամկետ համապարփակ խաղաղություն։
Քարտուղարը նաև հաստատել է աջակցությունը ԵՄ-ի միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին: Նա ասել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է երկկողմ համագործակցության և փոխգործակցության համախոհ գործընկերների հետ, որպեսզի օգնի Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն։ Պետքարտուղար Բլինքենը նաև կոչ է արել նախագահ Ալիևին ազատ արձակել մնացած բոլոր հայ գերիներին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցը քննարկվել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ: