Կովկասում չկան անկարեւորներ: Հարցն այն է, թե ով ինչպես է աշխատում իր «կարեւորության» հետ: Եվ ընդհանրապես, մեր կարեւորությունն ու նշանակալիությունը չպետք է դիտարկենք հղվելով Ադրբեջանի կամ որեւէ մեկի հետ համեմատությունից: Մենք պետք է համեմատվենք մեր ամեն անցկացրած օրվա հետ, արձանագրելու համար՝ հաջորդն օրն ավելի մրցունակ ու դիմադրունակ դարձա՞նք, թե ոչ: Իսկ դրա հիմքը մեր ներքին կյանքն է: