Հայաստանի ԱԻՆ փրկարարները հուլիսի 27-ից որոնում են Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 86-ամյա բնակիչ Գրիշա Քոքոբելյանին։
Shamshyan.com կայքը հայտնում է, որ հուլիսի 26-ին Իջեւանի ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Գրիշա Քոքոբելյանը տանից դուրս է եկել եւ չի վերադարձել։
Որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել և ժամը 21։00-ին դրանք կասեցվել են, հուլիսի 28-ին վերսկսվել։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են հարազատներն ու համագյուղացիները։ Աղբյուրը հայտնում է, որ անհետ կորածը Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հայրն է։