Ֆրանսիայում 61 քաղաքական առաջնորդներ կոչ են անում Եվրահանձնաժողովին հրաժարվել Ադրբեջանի հետ գազի պայմանագրից

Ֆրանսիայում 61 քաղաքական առաջնորդներ կոչ են անում Եվրահանձնաժողովին հրաժարվել Ադրբեջանի հետ գազի պայմանագրից

Dem en

  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF), համաձայնության գալով Ֆրանսիայի 61 քաղաքական առաջնորդների հետ, հուլիսի 28-ին Le Monde օրաթերթում հրապարակել է կոչ՝ «Բաքվի հետ գազային համաձայնագրի դեմ»։

Նրանք, մասնավորապես, կոչ են անում Եվրահանձնաժողովին հրաժարվել Ադրբեջանից գազի ներմուծման նախագծից, իսկ Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարներին՝ չվավերացնել այդ համաձայնագիրը որևէ պատրվակով:

Նամակի հեղինակները վկայակոչում են 44-օրյա պատերազմում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մարդկության դեմ հանցագործությունները, այդ թվում՝ ֆոսֆորային ռումբերի օգտագործումը, վարձկանների տեղափոխումը հակամարտության գոտի: «Եվրահանձնաժողովը ուշադրության չի արժանացնում այն պատմությանը, որը ծավալվում է իր աչքի առաջ։ Մենք նրան կոչ ենք անում հրաժարվել այս նախագծից»։