Թուրքիան Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը փոխանցել է թուրքական արտադրության ևս 13 միավոր ականազերծող մեքենա (MEMATT): Այս մասինTwitter-ի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ՊՆ-ն:
Նշվել է, որ Ադրբեջանին մատակարարված MEMATT մեքենաների քանակը հասել է 20-ի: Հողորդվում է նաև, որ մեքենաները կիրառվելու են ԼՂ տարածքում ականազերծման աշխատանքներում:
Աղբյուր` Ermenihaber.am