Facebook-ի իր էջում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը գրել է․ «Մենք հիմա 3-ն ենք, որոնց արգելել են մուտք գործել Հայաստան. Սյունե Աբրահամյանի և Մասիս Աբրահամյանի հետ մենք Հայաստանի, Արցախի և հայ դատի 3 պաշտպաններն ենք։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածում է ավտորիտար պետության. Ժողովրդավարությունը ոտնահարված է, անհատական ազատությունները՝ արհամարհված»։
Նա նաեւ հավելել է. «Նիկոլ Փաշինյանը սարսափի մթնոլորտ է ստեղծում. մենք դա չենք ընդունում։ Մենք դա չենք ընդունի։ Մենք պայքարելու ենք, որ Հայաստանը ազատվի այս ռեժիմից. Եվ մենք կհասնենք հաջողության»։