Բեռլինի համար անընդունելի է, երբ խախտվում է միջազգային իրավունքը, և ավելի մեծ հարևանը հարձակվում է փոքրի վրա․ դա վերաբերում է նաև Չինաստանին․ Բերբոք

  Բեռլինի համար անընդունելի է, երբ խախտվում է միջազգային իրավունքը, և ավելի մեծ հարևանը հարձակվում է փոքրի վրա․ դա վերաբերում է նաև Չինաստանին։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը՝ մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի պատճառով տարածաշրջանում ստեղծված լարվածությունը։

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինն արձագանքել է՝ Բերբոքին նախազգուշացնելով Թայվանի վերաբերյալ չմտածված հայտարարությունների հետևանքների մասին։

«Գերմանիայի արտգործնախարարի հայտարարությունները Թայվանի վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանը։ «Մեկ Չինաստան» սկզբունքի խախտումը կարող է խաթարել Բեռլինի հետ երկկողմ հարաբերությունները։ Մենք հույս ունենք, որ գերմանական կողմը անաչառ և ճիշտ դիրքորոշում կորդեգրի Թայվանի հարցում»,- հավելել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

 

Civic.am