Բաքուն հայտնել է զինվորի կորստի մասին

  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, թե օգոստոսի  3-ի վաղ առավոտյան Արցախի ՊԲ-ի հետ Բերձորի շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զինվոր է սպանվել։ 

«Կրակոցի հետևանքով զոհվել է շարքային Անար Քյազիմով Ռուստամ օղլուն», — ասված է այդ երկրի ՊՆ-ի հայտարարությունում։ 

Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակն առավոտյան հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ադրբեջանա-արցախյան շփման գծի երկայնքի որոշ հատվածներում լարվածությունը պահպանվում է։