Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը:
Նշվում է, որ Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվելու է 6 հարց, որոնց թվում են Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվելիք հնարավոր ռազմական օպերացիան, ռուս-ուկրաինական պատերազմը, «հացահատիկի միջանցքը», ռազմաարդյունաբերական և էներգետիկ համագործակցությունը, ինչպես նաև իրավիճակն Աֆղանստանում և Լիբիայում:
Տեղեկություն կա նաև այն մասին, որ ի թիվս վերոհիշյալ թեմաների, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Սոչիում պիտի քննարկվեն Արցախում տիրող իրավիճակն ու շփման գծում տեղի ունեցած էսկալացիան։