ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից օգոստոսի 3-ին Արցախի դիրքերի վրա կատարված հարձակմանն ու մտահոգություն հայտնել Արցախի բնակիչների անվտանգության ապահովման կապակցությամբ։ «Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ու շրջակա տարածքներում բնակվողների անվտանգության համար՝ կապված այդ տարածքում վերսկսված մարտերի մասին լուրերի հետ: Մենք չենք ցանկանում վերադարձ լայնամասշտաբ ռազմական գործողություններին, որոնք տեսել ենք 2020 թ-ին և կոչ ենք անում անհապաղ քայլեր անել՝ լարվածությունը թուլացնելու ու հետագա էսկալացիայից խուսափելու համար»,-ասվում է ԱՄՆ դեսպանի թվիթերյան գրառման մեջ։ Էմմա Չոբանյան