ԱՄՆ սենատոր Ջեք Ռիդը Twitter-ի իր միկրոբլոգում խոր անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում բռնության վերսկսման, հատկապես՝ մարդկային կորուստների մասին հաղորդագրությունների կապակցությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այնպես է հրապարակում իր ավիահարվածի կադրերը, կարծես դրանով կարելի է հպարտանալ»,- գրել է ԱՄՆ Սենատի անդամը։