Համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք էլ ավելի ամրապնդել մեր երկրների միջև փոխշահավետ գործակցությունը. Նիկոլ Փաշինյանը՝ Քուվեյթի վարչապետին

Համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք էլ ավելի ամրապնդել մեր երկրների միջև փոխշահավետ գործակցությունը. Նիկոլ Փաշինյանը՝ Քուվեյթի վարչապետին

Quveit

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության նորընտիր վարչապետ Ահմադ Ալ-Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին: Ուղերձում նշված է.

«Ձերդ Վսեմություն,

Քուվեյթի Պետության նախարարների խորհրդի նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները՝ մաղթելով արդյունավետ և արգասաբեր գործունեություն։

Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև առկա հարաբերություններն առավել խորացնելու և ընդլայնելու պատրաստակամությունը՝ լիահույս եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք նոր որակ հաղորդել և էլ ավելի ամրապնդել մեր երկրների միջև փոխշահավետ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում։

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»։