Օգոստոսի 6-ին, ժամը 23.22-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հյուսիսային պողոտայի կոնֆետների խանութում վախեցրել են աշխատակցին և փող հափշտակել:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին խանութի վաճառողուհին հաղորդում էր տվել, որ ժամը 22.45-ին անհայտ անձը սպառնալիքներ հնչեցնելով՝ պահանջել է գումար, այնուհետև դրամարկղից հափշտակել է 520 000 դրամ և դիմել փախուստի:
Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը:
Օգոստոսի 8-ին 34-ամյա տղամարդը Ավանեսովի անցուղում հայտնաբերվել և ձերբակալվել է: Նա տվել է խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: