Վայոց ձորում կրակոցներ չեն հնչել. Հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումների մասին ՊՆ-ն մշտապես հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ

 «Հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումների մասին ՊՆ-ն մշտապես հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ»,- այս մասին Civic.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն ի պատասխան մեր հարցի՝ արդյոք Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից կրակոցներ հնչե՞լ են Վայոց ձորի ուղղությամբ։ 

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 9-ին, ուշ երեկոյան, սոցիալական ցանցերում ու որոշ, այդ թվում՝ «սունկ լրատվամիջոցներում», տարածվել էր տեղեկատվություն, թե Վայոց ձորի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 9-ին ժամեր շարունակ կրակում են, ինչը պարզ լսելի է մասնավորապես Ելփին և հարակից գյուղերում։ 

Սակայն ՊՆ-ի պատասխանից հասկանալի է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և խուճապ առաջացնելու միտում ունի։ 

Նշենք, որ այդ տեղեկության սկզբնաղբյուրը նախկին լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումն է։