Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ Մոսկվայի զանգերի նպատակը կողմերին տարբեր կերպ փոխզիջումներ ստիպելն է․ «Մոսկվայի մոտ չի ստացվի․ լուրջ փոխզիջումների ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը չեն գնա: Ադրբեջանը գրոհով ոչ Ստեփանակերտը, ոչ էլ միջանցքը չի կարող վերցնել»:
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի սուբյեկտայնությունը այսօր շատ ցածր է, մարտահրավերները՝ դժվարամարս․ «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ամրագրում է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի իրավունքները: Ուրախալի է, որ Ադրբեջանը չի պահպանում «Նոյեմբերի 9»-ի կետերը, դա լեգիտիմացնում է մեր հնարավորությունները»: