Ղրիմի Նովոֆյոդորովկա շրջանում գտնվող Սակի աերոդրոմի տարածքում ավիացիոն զինամթերք է պայթել՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, ապա հավելել, որ ռազմական տեխնիկան չի վնասվել:
Ղրիմի առողջապահական գերատեսչությունից էլ հայտնել են հինգ վիրավորի մասին, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Երկրամասի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն էլ հայտնել է մեկ զոհի մասին:
1lurer.am