Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան օգոստոսի 10-ից դադարեցնում են Ռուսաստանից ածուխի ներկրումը՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության պատճառով սահմանված պատժամիջոցներին համապատասխան: Լոնդոնում ու Բրյուսելում նշել են, որ սահմանափակումների նպատակը Ռուսաստանի տնտեսությանը վնաս հասցնելն է:
Եվրամիության խորհրդի տվյալներով՝ ռուսական ածուխի ներմուծումը տարեկան հասնում էր 8 մլրդ եվրոյի։ 2021 թ. ռուսական ածուխի ընդհանուր արտահանման մեջ ԵՄ երկրների մասնաբաժինը կազմել է 21,8 տոկոս:
Ներկայումս Ռուսաստանն ածուխի արտահանման ցուցանիշով աշխարհում երրորդ տեղում է: Առաջինն Ավստրալիան է, երկրորդը՝ Ինդոնեզիան։