Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն ու Պետական սահմանային ծառայությունը տարածել են համատեղ տեղեկատվություն։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, տեղեկատվության մեջ ասվում է, որ Պետական սահմանային ծառայության աշխատակիցները կանխել են թմրանյութերի մաքսանենգությունը Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջանի Հանրապետություն։
Նախազգուշական կրակ է բացվել, ինչի հետևանքով սահմանը խախտած մեկ անձ վիրավորվել է և ձերբակալվել: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է՝ 1972թ. ծնված Նադիրզադե Աղաջան Նասիրօղլուն: