Լրատվամիջոցները խոսեցնում են անհետ կորածների հարազատներին, որոնք դեպքի վայրում են, փորձում են օգնել, փնտրել, գտնել իրենց հարազատին

Լրատվամիջոցները խոսեցնում են անհետ կորածների հարազատներին, որոնք դեպքի վայրում են, փորձում են օգնել, փնտրել, գտնել իրենց հարազատին
Badalyan
  Սարսափելի հոգեվիճակի է, խելագարվելու աստիճան: Բնական է, որ մարդիկ այդ հոգեվիճակում շուրջը կատարվող ամեն ինչ չափում են բացառապես իրենց խնդրի ելակետով, դժգոհում, ասում, որ փրկարարական աշխատանքը անբավարար է, սխալ է, արդյունավետ չէ եւ այլն:
Այդ աշխատանքը պահանջում է մասնագիտական շատ նրբություններ, որոնք հասու չեն շարքային քաղաքացու, եւ առավել եւս մարդկանց, որոնք ծանր հոգեվիճակում, գերլարված նյարդային պայմաններում են: Հարգելի գործընկերներ, այդ իրավիճակում հարազատների խոսքը տիրաժավորելով, որեւէ կերպ չենք նպաստում իրավիճակի կառավարելիությանը, այլ հակառակը՝ նյարդային իրավիճակն ենք ավելի լարում, յուղ լցնում կրակին: Տեսագրեք, խոսեցրեք հարազատներին, նրանց բարձրացրած հարցերը բարձրացրեք մասնագիտական աշխատանքի պատասխանատուների առաջ, բայց թերեւս չարժե տարածել ծանր հոգեվճակում գտնվող անձանց գնահատականները այս պահին:
Դա չի օգնելու ոչ մեկին եւ ոչնչի, դժբախտաբար, փոխարենը կարող է խանգարել կամ վնասել ահագին բանի:
Հետո արդեն, երբ աշխատանքը կավարտվի, կարող եք հարազատների հետ ձեր տեսագրությունների հետքով սկսել հետաքննություն, պարզելու համար, թե ինչ սխալներ կամ բացթողումներ են եղել փրկարարական աշխատանքում:

Hakob Badalyan