Սիրիայի քրդական ուժերը, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում, Սիրիայի կողմից կրակ են բացել թուրքական պարեկապահապային կետի վրա: Տեղի ունեցածի հետևանքով սպանվել է մեկ թուրք զինվոր, իսկ 4-ը վիրավորվել են:
Ի պատասխան դրան՝ Թուրքիայի զինված ուժերը կրակ են բացել քուրդ զինյալների ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է 13 քուրդ զինյալ:
Տեղեկությունը հաստատվել է Թուրքիայի պաշտպանության նախարարության կողմից: