Թբիլիսին պատրաստվում է միանալ միասնական եվրոպական վճարային տարածքին, այդ նպատակով ակտիվ աշխատանք է տարվում: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ փոխանցում է 1tv.ge-ն։
«Ուզում եմ մեր քաղաքացիներին դրական տեղեկություն հայտնել՝ կապված Եվրամիությանն ինտեգրման հետ։ Մենք պատրաստվում ենք միանալ միասնական եվրոպական վճարային տարածքին։ Այդ կազմակերպության անվանումն է SEPA, սա Եվրամիության և Եվրոգոտու երկրներում հարկային ծառայությունների և պրովայդերների ներդաշնակեցման շրջանակն է, որի անդամ է Եվրամիության 27 երկիր, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Իռլանդիան և Լիխտենշտեյնը։ Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ նպատակով։ Ներգրավված են Ազգային բանկը, էկոնոմիկայի նախարարությունը, տարբեր պետական կառույցներ»,- նշել է Վրաստանի վարչապետը։
Նա տեղեկացրել է, որ Վրաստանի խորհրդարանը, որի հաստատմանը կուղարկվեն կառավարության նիստում ներկայացված երեք օրենքների նախագծերը, պետք է հաստատի օրենսդրության համապատասխան փոփոխությունները:
«Ես կասեի, որ Եվրամիություն փոխանցումների համար այլևս կարիք չի լինի օգտագործել թղթակից բանկ կամ միջնորդ, և դա շատ դրական հարց է մեր քաղաքացիների համար»,- ասել է Ղարիբաշվիլին։