Մեջբերումներ. Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում է

 Վերջին` բրյուսելյան հանդիպման ընթացքում, պարզվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր առաջարկած սկզբունքների հիման վրա։

Այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ։

Կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել ՀՀ 4 ուղղությամբ` հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել:

Մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։

Մարտական գործողությունների ինտեսիվությունը նվազել է:

Ունենք ՊՆ կողմից հաստատված 49 զոհ այս պահին։

Երբ խոսակցություն է գնում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մասին ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է գործընթացի համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ իբր ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների մասով։

Վերջին` բրյուսելյան հանդիպման ընթացքում, պարզվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր առաջարկած սկզբունքների հիման վրա։

Ադրբեջանի դիրքորոշումը, որն արտահայտվել է բանակցային գործընթացում, հետևյալն է․

Նրանք չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է, իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել ՀՀ-ի հետ։

2020 թվականի պատերազմի արդյունքում մենք այո՛, ծանր կորուստներ ենք ունեցել, բայց ՀՀ-ն չի կոտրվել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան