Մակրոնը կոչ է արել Ալիևին պահպանել հրադադարի ռեժիմը՝ հայտնում են Ելիսեյան պալատից։
Ֆրանսիայի ղեկավարը մտահոգություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի վատթարացման և ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով ռմբակոծվել են հայկական բնակավայրեր: Նա նշել է բանակցությունների ուղղությամբ ակտիվ քայլերի կարևորությունը։
Մակրոնը կոչ է արել Ալիևին անհապաղ վերջ տալ բռնություններին, ընդգծել՝ դաշնակիցների, այդ թվում՝ Եվրամիության ներգրավմամբ պատրաստ է իր ներդրումն ունենալ բանակցային գործընթացում։