Թուրքիայում այսօր տեղի է ունենալու կառավարության նիստ, որի ընթացքում քննարկվելու են Էգեյան ծովում Հունաստանի հետ ստեղծված իրավիճակը, ռուս-ուկրաինական պատերազմը, երկրի տարածքում և դրանից դուրս իրականացվող օպերացիաները, ինչպես նաև տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:
Թուրքական yenicaggazetesi լրատվական կայքն էլ նշում է, որ կառավարության նիստին նաև քննարկվելու է հայ-թուրքական կարգավորման գործընթացը:
Խոսվելու է նաև Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: