«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 28-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 29-ը ժամը 12:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Այգեզարդ և Այգեպատ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: