Սեպտեմբերի 26-ին, ժամը 06.54-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Լենինգրադյան փողեցի շենքերից մեկում բնակվող 21-ամյա մի աղջիկ և հայտնել, որ շենքի շքամուտքում անհայտ տղամարդը արցունքաբեր գազ է փչել իր դեմքին և հափշտակել ձեռքի դրամապանակը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Դրամապանակի մեջ եղել են 9000 դոլար, 220․000 դրամ, փաստաթղթեր և բանկային քարտեր:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը:
Մայրաքաղաքի Թումանյան փողոցի բնակիչ 30-ամյա երիտասարդը նույն օրը Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին ու տվել խոստովանական ցուցմունք:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված գումարը: Փաստի արթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
30-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: