ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ին Սպիտակ Տանը տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
Կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։
Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը:
Հանդիպման վերաբերյալ մանրամասներ է հայտնել նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «ֆեյսբուքի» իր էջում գրելով․«Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի է ունեցել իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
Քննարկել ենք ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորել ենք վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը»: