Ռաիսիի հիմնական թեզերը Փաշինյանի հետ հանդիպմանը.
Հայաստանի վարչապետի այցը Իրան շրջադարձային է երկու երկրների հարաբերությունների բարելավման գործում
Անցած մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի և Իրանի միջև առևտրային հարաբերությունների առանձնահատուկ աճ է գրանցվել, այսօրվա հիմնական նպատակը 3 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության հասնելն է։
Մենք զգայուն ենք կովկասյան տարածաշրջանի նկատմամբ. այն իրանական քաղաքակրթության և մշակույթի պատմության մի մասն է: Իրանի համար այս տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են։
Տարածաշրջանի խնդիրների լուծումը պետք է լինի պաշտոնյաների և այս տարածաշրջանում զբաղվողների ձեռքերում։ Ցանկացած «օտարերկրյա միջամտություն» միայն խնդիրներ է ստեղծում։