Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Օդեսային, Կիև հակահարված է տվել Մելիտոպոլում:
Ուկրաինական բանակը հայտարարել է, որ շաբաթ օրը 10 անօդաչու թռչող սարք է խոցել, սակայն ևս հինգը հարվածել են էներգետիկ օբյեկտներին, ինչի հետևանքով մոտ 1,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության:
Ավելի ուշ Մելիտոպոլի վտարանդի ուկրաինացի քաղաքապետը հայտարարել է, որ հարված է հասցվել Ռուսաստանի կողմից վերահսկվող քաղաքին։
Ուկրաինայի Օդեսա նավահանգստային քաղաքի վրա Ռուսաստանը հիմնականում իրականական արտադրության անօդաչու թռչող սարքեր է կիրառել, ասել են ուկրաինացի պաշտոնյաները:
«Իրավիճակը Օդեսայի մարզում շատ ծանր է»,- իր գիշերային տեսաուղերձում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Կարդացեք ամբողջական նյութը սկզբնաղբյուրում Azatutyun.am