Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 4-ի ավիացիոն անվտանգության ծառայություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Շարմ Էլ Շեյխ 7461 չվերթի ուղևորներից մեկի մոտ հնարավոր է՝ ատրճանակ կա։
Գ. Շամշյանի տեղեկություններով, ժամը 06։50 սահմաններում, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, և ուղևորներն արդեն անցել են համապատասխան արգելված գոտիով դեպի օդանավակայան, ավիացիոն անվտանգության աշխատակիցները, պետ Կարեն Բաբայանի գլխավորությամբ ստուգման են ենթարկել այդ ուղևորին և պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են. զննման արդյունքում հայտնաբերել են ատրճանակը՝ իր փամփշտակալով, որից հետո ավիացիոն անվտանգության աշխատակիցները նրան ներկայացրել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։