Զոր. Գրիգոր Հարությունյանի հնդկական բանակի համար զինագործ Շահնազարի կողմից պատրաստած հսկա «Զամզամա» թնդանոթը
1761 թ. հայ զինագործ Շահնազարի պատրաստած 4.5 մետրանոց 250 մմ տրամաչափի «Զամզամա» թնդանոթը, որը օգտագործվել է 1760-ականներին ծավալված Հնդկաստանի ազգային ազատագրական պայքարի ժամանակ բենգալական բանակի զորավար Գրիգոր Հարությունյանի կողմից: Զոր. Հարությունյանի բենգալական բանակի կազմում գործում էր մի քանի հազարի հասնող (ըստ որոշ աղբյուրների 10 հազարի հասնող) հայկական ստորաբաժանում, որի ականավոր հրամանատարներն էր հոլանդական բանակի սպա Մարգար Քալանթարյանը:
Ըստ հնդկական աղբյուրների Զոր. Հարությունյանի տակ գտնվող բենգալական (հնդկական) զորքի սպառազինությունը պատրաստվել էր հայ զինագործների կողմից և այն գերակայում էր իրենց հակառակորդ Արևելահնդկական ընկերության զորքին, որը զինված էր եվրոպական զենքերով: Զինագործ Շահնազարի «Զամզաման» և իր պատրաստած մյուս թնդանոթները մեծ դեր խաղացին զոր. Հարությանին բենգալական բանակի 1671 թ. Պանիպատի և 1763 թ. Պատնայի ճակատամարտերում:
Զինագործ Շահնազարի «Զամզամա» թնդանոթը պահպանվել է և ցուցացրվում է Լահորի թանգարանի դիմաց:
Նյութը Gevork Nazaryan -ի ֆեյսբուքյան էջից