Երևանի Սարյան փողոցում գտնվող «Հայփոստ»-ի հանրահայտ շենքն օտարվելու է «Ռենշին» ընկերությանը՝ այն կառուցապատելու և «Համաշխարհային առևտրային կենտրոն» ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում։
Ծրագրով նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ, համերգասրահ, ցուցասրահներ, գործարար կենտրոն և այլն։ Ըստ կառավարության՝ ծրագրին մասնակցելու է նաև աշխարհում հայտնի JLL ընկերությունը, որ զբաղվում է անշաժ գույքի կառավարման բիզնեսով։ Բացի այս ամենը, «Հայփոստ»-ի շենքում կկառուցվի նաև 4 աստղանի հյուրանոց՝ 180 սենյակներով։
«Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է մոտ 212 մլն ԱՄՆ դոլար։ Գնահատումը հիմնված է շուկայի շինարարական ոլորտի իրական ծախսերի վրա՝ բաղադրիչների որակի և նկարագրությանը համապատասխան ճշգրտումներով: Ծախսերը հիմնված են ընթացիկ շուկայական մակարդակի վրա՝ գործարկումից հետո տարեկան գնաճային ինդեքսավորմամբ»,- ասված է որոշան հիմնավորումներում։
Սարյանի հայտնի փոստի շենքը «Ռենշին»-ին օտարելու որոշումը շատ նման է «Գույք ներդրումների դիմաց» կառավարության քաղաքականությանը։ Փաստացի, շենքի ձեռքբերման համար «Ռենշին»-ը միջոցներ պետությանը չի տրամադրելու, փոխարենը իրականացնելու է 212 մլն դրամի ներդրումներ և ստեղծելու է 10 000 աշխատատեղ։