Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանեց Սյունիք, հայտնում է տեղում աշխատող՝ ՍիվիլՆեթի լրագրող Արմինե Սիմոնյանը։ Մոտ 40 հոգանոց խումբը հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Նրանք պատմում են, որ անցակետով են անցել, ստուգում չի իրականացվել։
Սիվիլնեթի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ մոտ 250 հոգանոց աշխատանքային խումբ է ձևավորվել, որում ընդգրկված են նաև կամավորներ:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում CIVIL.NET