Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի բոլոր մուտքերի համար նագծվում են ավտոկայանատեղիներ։
«Այսպիսի փարքինգներ ենք նախագծում Երևանի Կենտրոնի բոլոր մուտքերին: Հենց սրանք իրականություն դարձնենք այս պահի խցանումներից էլ չենք ունենա»,- ասվում է Գրիգորյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ, որին կից հրապարակվել են նաև նախագծային նկարները։