Երևանի մետրոյի կայարաններից մեկում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները

Երևանի մետրոյի կայարաններից մեկում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները

 «Հանրապետության հրապարակ» կայարանում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները։ Աշխատանքները սկսված են։

Ինչպես հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը, այսօր գիծ է դուրս բերվել թվով 4-րդ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմն, որն ավելի հարմարավետ կդարձնի ուղևորների երթևեկությունը։

Նախորդ շաբաթվա ընթացքում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 444 հազար 892 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ,որոնցից 514-ը երեք վագոնանի, 1347-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։

Նախատեսված ուղևորափոխադրումը՝ 452 հազար 550ուղևոր, փաստացի տեղափոխվել է 444 հազար 892 ուղևոր։ Կատարողականը98,3 % է։