Առաջին մարդը երեկ ստացել է Neuralink-ի իմպլանտը, նրա ապաքինումը լավ է ընթանում գրել է Մասկը՝ հավելելով, որ սարքի աշխատանքի առաջին տվյալները խոստումնալից են։
Neuralink-ի առաջին արտադրանքը կոչվում է Telepathy։
Այն թույլ է տալիս ընդամենը մտքի ուժով կառավարել հեռախոսը և համակարգիչը, իսկ նրանց միջոցով՝ գրեթե ցանկացած սարք։ Առաջին օգտատերերը կլինեն այն մարդիկ, որոնք կորցրել են իրենց վերջույթների վերահսկողությունը: