«Հավատարիմ մնալով թափանցիկության սկզբունքին և նկատի ունենալով լրատվամիջոցներից ստացվող հարցերը, հարկ եմ համարում պարզաբանել Factor.am լրատվական կայքի «Քաղաքականություն» խորագրի ներքո զետեղված հոդվածում տեղ գտած հրապարակումը , որն առնչվում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ին և անձամբ ինձ։ Այսպիսով․ լրատվամիջոցը փորձել է բարձրացնել քաղաքացիաիրավական ու առևտրային բնույթի հարցեր, գտնել հարցերի պատասխաններ, որոնք ի սկզբանե «անհասկանալի» են՝ պայմանավորված միմյանց հետ տրամաբանական առնչություն չունենալով, ինչպես նաև իրավական կարգավորումների մասին անտեղյակությամբ։ Ամենայն հարգանքով ԶԼՄ-ների ու հատկապես այս էլեկտրոնային լրատվամիջոցի նկատմամբ, միաժամանակ փաստեմ, որ հրապարակմամբ փորձ է արվել իրար կապել իրար հետ չառնչվող հանգամանքներ: Նախ, հրապարակման հեղինակը փորձում է «դարի բացահայտումը» անել՝ հիմք ընդունելով պաշտոնյայի ազգանունը որպես ազգակցական կապը հաստատող ամենակարևոր «փաստարկ», որն էլ ավելի «հիմնավորում» է ֆեյսբուքում «ընկեր» լինելու հանգամանքով:
Միջին վիճակագրական օգտատերերը հինգ հազար ընկեր ունեն, և հաստատ բոլորը բոլորի ազգականը չեն, իսկ Հայաստանում Գրիգորյաններ, Պողոսյաններ, Կիրակոսյաններ ու էլի շատ նմանատիպ ազգանունով մարդիկ կան, որոնք ազգականներ չեն: Բացի այդ, նույնիսկ եթե հեղինակի ասածն ընդունենք «անհերքելի» իրողություն, այդ ո՞ր օրենքով է ազգակցական կապը արգելված նման իրավահարաբերության մեջ. վստահաբար ասեմ՝ ոչ մի: Վարձակալության հետ կապված իրավահարաբերությունները քաղաքացիական հարաբերությունների տեսակ են, ուստի, խնդրում եմ, հետաքննության փորձ կատարած հեղինակը նախ պարզաբանի՝ ի՞նչ է նկատի ունեցել «փոխկապակցված անձինք» ասելով, եթե խոսքը քաղաքացիաիրավական հարաբերությունների մասին է: Սա՝ հեղինակի իրավական անտեղյակության մասին, որին դեռ կանդրադառնամ:
Հիմա «բացահայտումների» մասին․ հեղինակը զարմանում է, որ հրապարակման մեջ նշված տարածքի վարձակալությամբ զբաղվող անձը գովազդի պայմաններին ծանոթանալու համար խորհուրդ է տալիս Մետրոպոլիտենի համապատասխան պաշտոնյայի հետ խոսել ու… տրամադրում է հեռախոսահամար, որը փակցված է մետրոյի գրեթե բոլոր կայարանների գովազդային վահանակներին:
Կարդացեք նյութի շարունակությունը սկզբնաղբյուրում։