Լեհական օդուժի նման մարտական բարձր պատրաստվածության բերելը պայմանավորված է Ուկրաինային ժամեր առաջ ռուսական հարվածներ հասցնելու հանգամանքով։ «Խնդրում ենք նկատի ունենալ, որ երկրի հարավ-արևելյան հատվածում կարող է լինել աղմուկի մակարդակի բարձրացում՝ կապված մեր օդային տարածքում լեհական և դաշնակից ինքնաթիռների թռիչքների մեկնարկի հետ», — զգուշացրել է Լեհաստանի զինված ուժերի հրամանատարությունը: Լեհ զինվորականները հայտնել են, որ հունիսի 6-7-ից ի վեր առաջին անգամ դիտարկել են ռուսական հեռահար ավիացիայի գործունեությունը, որոնք հարվածներ են հասցնում թեւավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով, այդ թվում՝ Ուկրաինայի արևմտյան տարածքում։ Լեհաստանի զինված ուժերի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ «Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր համակարգերը ակտիվացված են, զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը մշտապես վերահսկում է իրավիճակը»։