Զախարովան մեկնաբանել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները․ իշխանության ներկայացուցիչ լինելով, նվաստացնում են սեփական ժողովրդին

 ՌԴ ԱԳՆ խոսնակ Մ. Զախարովան մեկնաբանել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները․

  Ուզում եմ վերադարձնել այն թեզը, որն ստեղծվել է այն կողմից․ հավանաբար, խոսք է գնում ինչ-որ քարտուղարուհու մասին։ Կարծում եմ՝ նյութեր կան, որոնք հնարավոր չի մեկնաբանել, եթե բժշկական կրթություն չունես։ Այլ կերպ դա հնարավոր չի մեկնաբանել։

  Կարևորն այն է, որ այդպիսի գործիչները, իշխանության ներկայացուցիչ լինելով, նվաստացնում են սեփական ժողովրդին։ ՀՀ քաղաքացիները պաշտպանել են սեփական տարածքը, կյանք են տվել, պատմականորեն կարևոր են համարել դա։ Հայաստանի, որպես պետության, իդեոլոգիան տարիներով դրա հիմքի վրա է եղել․ նրանք գիտեին՝ ինչի համար են գնում կռվի, ինչի համար են զոհում սեփական բարեկեցությունը։ Ինչպե՞ս է հնարավոր այսպես ցինիկ ձևով դավաճանել նրանց հիշատակը ։

 Զախարովա