Ռուսաստանի Դաշնությունում ցանկանում են ութ անգամ բարձրացնել ամուսնալուծության համար նախատեսված պետական տուրքը։ ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկել է ավելացնել մի շարք պետական տուրքերի չափը. օրենքի նապագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ՌԴ Պետդումայի կողմից։ Մասնավորապես, ամուսնալուծության համար վճարը կարող է ավելացվել 650-ից մինչև 5000 ռուբլի։ Ռոսստատի տվյալներով՝ 2023 թվականին Ռուսաստանում գրանցվել է 683,7 հազար ամուսնալուծություն։ Գրանցված ամուսնությունների թիվը 2023 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կազմել է 724,3 հազար։ Միևնույն ժամանակ, ամուսնալուծությունները և ամուսնությունները հաճախ ուղեկցվում են ազգանվան փոփոխությամբ, որոշվել է ավելացնել նաև անվանափոխության վկայական տալու համար վճարը՝ 1600-ից մինչև 5000 ռուբլի։ Կբարձրանա նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցումների ուղղումներ և փոփոխություններ կատարելու, ներառյալ վկայականների տրամադրման վճարը (650-ից մինչև 700 ռուբլի), իսկ որակավորումների մակարդակը հաստատող կորցրած փաստաթղթերի տրամադրման վճարը (1300-ից մինչև 2000 ռուբլի): Նորամուծությունները պետք է ուժի մեջ մտնեն 2025 թվականի հունվարի 1-ից։