Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Բոլոր անհայտ կորած մեր եղբայների ընտանիքներին, մարտական ընկերներին, բոլոր բոլորին ՀՈՒՆԻՍԻ 29-ին ԺԱՄԸ 10:00-ին հրավիրում ենք Եռաբլուր զինվորական պանթեոն, մասնակցելու խոնարհումի հուշ-ցերեկույթին եւ մեր աղոթքն առ Աստված բարձրացնելու բոլոր այն տղաների համար, ովքեր մարտնչեցին մինչեւ վերջի փամփուշտը եւ անհայտ կորան։